211652_close_icon
views-count1619 դիտում article-date 16:00 11-09-2014

8 ամսում Ուկրաինայում սպանվել է 7 լրագրող

Ուկրաինական УНИАН գործակալության հաղորդմամբ՝ Զանգվածային տեղեկատվության ինստիտուտն այս տարի Ուկրաինայի տարածքում ֆիքսել է լրագրողների սպանության 7 դեպք, լրագրողների վրա հարձակվելու և նրանց ծեծի ենթարկելու 265 դեպք, լրագրողների օրինական, պրոֆեսիոնալ գործունեության խոչընդոտման 119 փաստ և գրաքննության 120 դեպք: Այս մասին նշված է Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի իրականացրած «Խոսքի ազատության բարոմետր» դիտարկման մեջ, որն առնչվել է լրագրողների իրավունքների խախտումներին: Դրանում նաև նշված է, որ օգոստոսին Ղրիմում գրանցվել է խոսքի ազատության խախատման 9 դեպք, իսկ հուլիսին՝ միայն 1 խախտում: Մյուս խախտումների թվում Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի փորձագետները նշել են Ուկրաինայի արևելքում լրագրողների առևանգման ու պատանդ վերցնելու 8 դեպքեր:

Նմանատիպ նյութեր