929 դիտում
12:52 12-09-2014
Մայրաքաղաքում այս տարի կվերանորոգվի բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին մայիսին:
Աշխատանքների շուրջ 60 տոկոսն արդեն ավարտված է: Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: Դրանց վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով:
Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, և հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
800 դիտում
11:06 02-07-2014
Այս տարի Երևանում կվերանորոգվի բազմաբնակարան շենքերի 72,639քմ հարթ և 43,023քմ թեք տանիք
1252 դիտում
16:48 22-07-2016
Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները
1969 դիտում
14:01 13-03-2014
Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար
Այս բաժնից
535 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
817 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել