1456 դիտում
16:50 12-09-2014
Իրականում Վրաստանի տերը Իվանիշվիլին է. Սաակաշվիլիի խորհրդական
Չնայած նրան, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես լքել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, նա շարունակում է կուլուարներից ղեկավարել երկիրը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վանո Մաչավարիանին, փոխանցում է «Մաեստրո» հեռուստաալիքը:
«Բիձինա Իվանիշվիլին շատ ակտիվ է ներգրավված քաղաքականության մեջ, և նա այդ մասին ուղիղ կերպով ասում է: Փաստը չեն թաքցնում նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները: Դուք դրանք կարող եք անվանել ընկերական ընթրիքներ, խորհրդատվություններ, սակայն բոլորն էլ փայլուն գիտեն, թե որքան հաճախակի են շփվում նախկին վարչապետի հետ նման հարցերով»,-ասել է Մաչավարիանին՝ հավելելով, որ Իվանիշվիլին և իր թիմն ընտրել են այդ ուղին, և դուր է գալիս բոլորին դա, թե ոչ, այլ թեմա է:
Նմանատիպ նյութեր
1813 դիտում
21:53 04-02-2014
Իվանիշվիլին` Սաակաշվիլիի կուսակցականների մասին. նրանք կարող են միայն բանտից լեզու հանել
Այս բաժնից
595 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
802 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
715 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ