211652_close_icon
views-count1592 դիտում article-date 22:30 12-09-2014

Կագավան «Բորուսիա»-ի կազմում իր երկրորդ նորամուտը կնշի «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղում

Ճապոնացի Սինձի Կագավան, ով ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա», գերմանական ակումբի կազմում իր երկրորդ նորամուտը կնշի Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Ֆրայբուրգ»-ի հետ կայանալիք խաղում: Չնայած, որ ճապոնացին թիմի մարզման ժամանակ թեթևակի վնասվածք էր ստացել, այդուհանդերձ կկարողանա մասնակցել առաջիկա խաղին: Հարկ է հիշեցնել, որ Սինձի Կագավան վերջին երկու մրցաշրջանների ընթացքում պաշտպանում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գույները: Կագավան 2012 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից:

Նմանատիպ նյութեր