211652_close_icon
views-count1422 դիտում article-date 18:56 12-09-2014

Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է ձերբակալվել

Ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի նավթաարդյունահանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միրվարի Ղահրամանլըին: Haqqin.az պորտալը փոխանցում է, որ իրավապաշտպանին ձերբակալել են Բաքվի միջազգային օդանավակայանում՝ Բեռլինից ժամանելուց անմիջապես հետո և շուրջ 1,5 ժամ բաց չեն թողել: Իրավապաշտպանը նշել է, որ օդանավակայանում նրանից խլել են իր անձնագիրը և որևէ բացատրություն չեն տվել, ինչից հետո խուզարկություն են կատարել պահանջել բացատրություն տալ, թե ինչու ինքը չի հայտարարգրել իր մոտ եղած 1500 մանաթը: Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր նաև Ղահրամանլըի դստերը՝ Ադրբեջանի Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովային, ում արդեն մի քանի անգամ հարցաքննության են կանչել հայտնի իրավապաշտպան և մշտապես Ադրբեջանի իշխանությունների հետապնդման թիրախում գտնվող Լեյլա Յունուսի գործով:

Նմանատիպ նյութեր