211652_close_icon
views-count5341 դիտում article-date 11:07 13-09-2014

ՕԵԿ-ից դուրս գալուց հետո ԱԺ նախկին պատգամավորի գործերը լավացել են. նա գործարար է դարձել

ՀՀ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ով անսպասելի հրաժարվեց մանդատից, ապա՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից, վերջապես սկսել է բիզնես գործունեությունը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Հարությունյանը: Նա ասաց, որ բազմաբովանդակ գործ է, սակայն չակերտները չբացեց: «Թող ընդլայնվի, հաջողություններ լինեն, նոր կնախընտրեմ մանրամասն խոսել»,-Խ. Հարությունյանը: Ի դեպ, նա դուրս է եկել նաեւ ՕԵԿ-ից: Հարցին, թե քաղաքականության մե՞ջ էր իրեն ավելի լավ զգում, թե՞ բիզնեսում, նշեց, որ հիմա անհամեմատ հանգիստ է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար ամիսներ առաջ հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից: [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատել էր տեղեկությունը եւ ասել, որ հրաժարվել է նաեւ ռեկտորի պաշտոնից: Ինչպես նաեւ տեղեկացրել էր, որ առաջիկայում զբաղվելու է բիզնեսով: Դիտարկմանը, թե արդյո՞ք չի պատրաստվում ՕԵԿ-ից էլ հեռանալ, նշել էր, որ չի հեռանա, սակայն զբաղվածության պատճառով չի կարողանա նախկինի պես ակտիվ կուսակցական աշխատանքներով զբաղվել:

Նմանատիպ նյութեր