1211 դիտում
16:42 14-09-2014
23 տարի անց Վանաձորի անօթևան 8 ընտանիք կունենա սեփական տանիքը
Ելենա Վերմիշյանը 23 տարի ապրում է վագոն-տնակում: Այս տարին կլինի վերջինը: Մինչև տարեվերջ կտեղափոխվի նորակառույց շենքի իր բնակարանը: Վանաձորի անօթևան 8 ընտանիք այս տարի բնակարան կստանա «Աջակցող ձեռքեր» և Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոն կազմակերպությունների շնորհիվ: Հայաստանում Ամերիկայի և Լիտվայի դեսպանները Վանաձորում են այդ ընտանիքների բնակարանների կառուցմանը մասնակցելու համար: Ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրն իրականացվում է 6 տարի: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի գործակցության շնորհիվ 47 ընտանիք բնակարանամուտ է տոնել: Բնակարանաշինության ծրագիրը Վանաձորում կշարունակվի նաև եկող տարի: Հերթին սպասում է 12 ընտանիք:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33623]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1205 դիտում
16:27 02-10-2014
Գյումրիում երկրաշարժից անօթևան մնացած 215 ընտանիք կստանա բնակարանի գնման վկայագիր
3493 դիտում
15:27 27-04-2017
Այս տարի կլուծվի Աղետի գոտու անօթևան ևս 100 ընտանիքների բնակարանի խնդիրը
Այս բաժնից
2473 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է