211652_close_icon
views-count947 դիտում article-date 11:54 15-09-2014

Սիրիան գաղտնի կապեր չի պահպանում ԱՄՆ-ի հետ՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ Սիրիան գաղտնի կապեր չի պահպանում ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեկդադը: Նա մասնավորապես նշել է, որ այն, ինչ անում է ղեկավարությունը, հայտնի է Սիրիայի ժողովրդին, և դրա համար էլ նրանց միջև պահպանվում է վստահությունն ու հարգանքը: Մեկդադի կարծիքով՝ միջազգային դաշինքները, որոնք իրենց մեջ չեն ներառում Սիրիային, Չինաստանին ու Ռուսաստանին, ունեն որոշակի օրակարգ և ուղղված են Դամասկոսի դեմ:

Նմանատիպ նյութեր