2034 դիտում
18:02 16-09-2014
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը․ ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ սեպտեմբերիի 16-ին, Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով ժամը 20:00-ից դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,
Էրեբունի վարչական շրջանի
Նուբարաշեն վարչական շրջանի,
Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների,
Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ջրատարի գործունեության շուտափույթ վերականգնման նպատակով: Վթարային աշխատանքների իրականացման համար գործող կարգով նախատեսված ժամկետը գերացանցելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:
«Երևան Ջուր» ՓԲԸ
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
10:41 18-02-2015
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
2211 դիտում
17:18 27-10-2015
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
7388 դիտում
16:25 22-02-2016
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. ջրանջատումներ կլինեն Երևանում ու Արարատի մարզում
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»