1027 դիտում
18:36 16-09-2014
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դարձյալ առաջին տեղում է
Բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հրապարակել է լավագույն ուսումանական հաստատությունների տարեկան զեկույցը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Առաջին տեղում նախորդ տարվա նման ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է: Նրան հաջորդում է բրիտանական Քեմբրիջի համալսարանը, որն իր ցուցանիշները բարելավել է նախորդ տարվա համեմատ:
Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի Կայսերական քոլեջը: Չորրորդ տեղում ամերիկյան հանրահայտ Հարվարդի համալսարանն է, հինգերորդ տեղում՝ բրիտանական Օքսֆորդի համալսարանը, իսկ վեցերորդ տեղում՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջը:
Լավագույն տասնյակի մնացյալ 4 տեղերում ամերիկյան բուհեր են. Սթենֆորդի համալսարանը, Կալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտը, Փրինսթոնի ու Յելի համալսարանները:
Նմանատիպ նյութեր
1641 դիտում
14:31 12-12-2022
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել
Այս բաժնից
1012 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1024 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1510 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ