211652_close_icon
views-count1316 դիտում article-date 12:49 17-09-2014

ՌԴ-ն անպատասխան չի թողնի Կանադայի սահմանած պատժամիջոցների հերթական փաթեթը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրելու են ՌԴ-ի դեմ Կանադայի սահմանած պատժամիջոցների հերթական փաթեթը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հաղորդվում է, որ Կանադան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է երեկ: «Սև ցուցակում» ընդգրկվել է «Սբերբանկը», ինչպես նաև ռազմական արդյունաբերության 5 ձեռնարկություն և 4 բարձրաստիճան զինվորական: Ռյաբկովն ընդգծել է, որ իրենք անպատասխան չեն թողնի այդ անընդունելի գործողությունը:

Նմանատիպ նյութեր