748 դիտում
19:02 17-09-2014
Նոր ծրագրեր` նոր ձեռքբերումներ
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանն ընդունեց Ասիական Զարգացման բանկի Մանիլայի կենտրոնակայանի «Հեռահաղորդակցման համակարգի և տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև բնակչության ներգրավվումն աղետների կառավարման գործում» ծրագրի պատվիրակությանը, որը գլխավորում էր Յուսուկե Մուրակին:
Հանդիպմանը ներկայացվեց նոր պիլոտային ծրագիր, որը նախատեսվում է կիրառել ռիսկային գոտիներում գտնվող երեք քաղաքներում:
Առաջարկվում էր համագործակցել Ճապոնիայի տիեզերական գործակալության հետ, ստեղծել արբանյակով ստացվող տվյալների կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա աղետների ժամանակ առավել արդյունավետ և արագ գործել:
Ներկայացնելով Հայաստանին պատուհասած և սպառնացող աղետները` Հ. Հակոբյանը կարևորեց.
-Մեր երկիրը գտնվում է սողանքային գոտում: Ամենօրյա տվյալների հավաքագրումը թույլ կտա տեսնել և կանխարգելել աղետը, որն առաջնայինն է:
Յ. Մուրակին, ներկայացնելով ծրագրի նպատակները, նշեց, որ այն նախատեսում է նաև հանրային իրազեկում և ուսուցում.
-Այս ծրագրի գլխավոր նպատակներից է կարողությունների զարգացումը: Այն քաղաքներում, որոնք դուք կառաջարկեք, մարդիկ կսովորեն նոր միջոցներ օգտագործել. օրինակ` թվային տեխնոլոգիաներով քարտեզներից արագ տեղեկություն կստանան իրենց քաղաքում տեղի ունեցած աղետի մասին և արագ կարձագանքեն:
Ծրագրի վերջում նախատեսվում է նախապես ընտրված քաղաքներում կազմակերպել տարհանման ցուցադրական վարժանք, որտեղ կներկայացվեն նոր ձեռքբերած գիտելիքներն ու կարողությունները:
Հանդիպման վերջում պատվիրակության անդամները շրջեցին նորագույն սարքավորումներով հագեցած Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան ընթացիկ աշխատանքներին:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
5329 դիտում
11:14 13-06-2018
Հյուսիսային Կորեային սպասում են նոր ձեռքբերումներ․ Թրամփի հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»
1662 դիտում
10:52 25-07-2014
Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել տուբերկուլոզի դեմ պայքարի գործում. ԱՀԿ. տեսանյութ
Այս բաժնից
322 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
454 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը