Բալոտելին ցուցադրեց իր բարձր կարգը. Ռոջերս
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ընդգծել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելլի խաղը, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում գրավեց «Լուդոգորեց»-ի դարպասը:
«Ընդմիջմանը ես Բալոտելիին ասացի, որ եզրային գրոհների ժամանակ նա ավելի մոտ գործի դարպասին: Նա ցուցադրեց իր բարձր կարգը և ես ուրախ եմ, թե ինչպես նա խաղաց: Մարիոն հիանալի խաղ անցկացրեց»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը: