Կարվախալը ապաքինվել է վնասվածքից
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալը լիովին ապաքինվել է ծնակատակի ջլի վնասվածքից և վերսկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, տեղեկացնում է AS-ը: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը շարքից դուրս էր մնացել երկու շաբաթով:
Այդպիսով Կարվախալը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Դեպորտիվո»-ի հետ կայանալիք խաղին: