Ռոյսը ապաքինվել է վնասվածքից
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ապաքինվել է ծնկի վնասվածքից և արդեն վերսկսել է գնդակով մարզումները: Այդ մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Գերմանիայի հավաքականի խաղացողը կկարողանա մասնակցել Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ հոկտեմբերի 11-ին Լեհաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք էր ստացել Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Գերմանիա – Շոտլանդիա խաղի ժամանակ: