9086 դիտում
09:49 18-09-2014
Սփյուռքի նախարարության պաշտոնյան «Արի տուն» անվան տակ՝ օրինախախտման հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ տրանսպորտային միջոցները չկայանեն հասարակական տրանսպորտի կանգառի կետի տարածքում, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության, քանի որ տրանսպորտային միջոցը կայանելով այդ հատվածներում՝ խոչընդոտ են ստեղծում քաղաքային տրանսպորտի համար:
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Honda մակնիշի 075 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն դնելով «կինոյի տղու» տեղը, ավտոմեքենան 30 րոպեից ավելի կայանել Կիևյան փողոցում՝ հասարակական տրանսպորտի կանգառի կետում: Վարորդը, ով իր կոստյումին կրում էր Հանրապետական կուսակցության կրծքանշանը, երևի թե մտածում էր, որ այն իրեն տվել են՝ որպես «անձեռնմխելի» անձի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի «Պետական կառավարչական հիմնարկի» հաշվեկշռում: Կարծում ենք, որ այս հրապարակումից հետո Երևանի ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի և Սփյուռքի նախարարության օրինախախտ չինովնիկին կասի. «Արի տուն..», այս պարագայում՝ «գայի պլաշադկա»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6176 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
1348 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)