211652_close_icon
views-count1238 դիտում article-date 10:16 18-09-2014

ԱՄՆ-ը տարված է Իրանի դեմ պատժամիջոցներով. Իրանի ԱԳՆ

«Միացյալ Նահանգները տարված է Իրանի դեմ պատժամիջոցներով»,-նախօրեին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ անդրադառնալով Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ միջազգային «վեցյակի» հետ հանդիպման նախաշեմին, հաղորդում է France Presse-ը: «Մենք ձգտում ենք այդ հարցի լուծմանը, և Իրան արդեն ապացուցել է, որ կարող ենք հաշտվել ցանկացած համաձայնագրի հետ»,-ասել է Զարիֆը և հավելել, որ ցանկացած գործարք, որ կկնքվի Իրանի միջուկային հարցի շուրջ, հավանության չի արժանանա ԱՄՆ Լոնգրեսի կողմից, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի չեղյալ հայտարարել պատժամիջոցները: Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում սպասվում է Իրանիչ և «վեցյակի» հերթական հանդիպումը:

Նմանատիպ նյութեր