211652_close_icon
views-count1064 դիտում article-date 12:35 18-09-2014

Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հանրաքվեն

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հանրաքվեն: Շոտլանդացիների դիտարկմանն է ներկայացվել հետևյալ հարցը՝ «Համաձա՞յն եք դուք այն բանի հետ, որ Շոտլանդիան պետք է դառնա անկախ երկիր»: Հաղորդվում է, որ քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան: Ըստ լրատվականի՝ գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 4.285.323 մարդ, ընդ որում՝ տարիքային շեմը 18-ից նվազեցվել է մինչև 16 տարվա: Եթե բնակչության մեծ մասը կողմ քվեարկի Միացյալ թագավորության կազմից դուրս գալուն, ապա Շոտլանդիան անկախություն կստանա 2016 թվականի մարտի 24-ին:

Նմանատիպ նյութեր