211652_close_icon
views-count1574 դիտում article-date 16:50 03-11-2019

Շոտլանդիայում բողոքի բազմահազարանոց ցույց է անցկացվել Մեծ Բրիտանիայից անկախանալու պահանջով

Գլազգոու քաղաքում շուրջ 20 հազար մարդ է մասնակցել Շոտլանդիայի անկախացման հարցով ցույցին։ Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ը։ Ինչպես հայտնի է դարձել, ցույցի կազմակերպիչներից մեկը եղել է շոտլանդական կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը։ Վերջինս հայտարարել է, որ Շոտլանդիայի խորհրդարանում ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում Շոտլանդաին կլքի «եվրոպական ժողովուրդների ընտանիքը»։ Հավելել է, որ մինչև Սուրբծննդյան տոները հարկ է կրկին Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվե անցկացնել։

Նմանատիպ նյութեր