2283 դիտում
13:54 09-04-2014
Վրաստանն այսօր նշում է Խորհրդային միությունից անկախանալու 25-ամյակը. տեսանյութ
Այսօր ապրիլի 9-ին, Վրաստանը նշում է 1989 թվականի ապրիլի 9-ին Խորհրդային միությունից իր անկախանալու և միևնույն ժամանակ այդ նույն օրը խորհրդային զորքերի կողմից Թբիլիսիի կենտրոնում ուժի գործադրմամբ խաղաղ բնակիչների բազմահազարանոց ցույցը ցրելու ժամանակ զոհված 21 քաղաքացիների հիշատակի օրը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալսանիան և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին:
1991 թվականին Վրաստանի Գերագույն խորհուրդը հայտարարեց ապրիլի 9-ը Վրաստանի անկախության վերականգնման օր: Որոշումը կարդաց Ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան, ով և հետագայում դարձավ Վրաստանի նախագահ: Որոշումն ընդունվել էր անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
15:31 26-05-2014
Վրաստանն այսօր նշում է իր անկախության 23-րդ տարեդարձը
1064 դիտում
12:35 18-09-2014
Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հանրաքվեն
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել