211652_close_icon
views-count1539 դիտում article-date 16:36 18-09-2014

ԵՄ-ին կոչ է արվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական խորհրդարանն իր այսօրվա նիստում բանաձև է ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Դրանում ԵՄ-ին կոչ է արվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն: Եվրապատգամավորների մեծ մասը «Ուկրաինայում իրավիճակի և ԵՄ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների դրության մասին» օրինագծի օգտին է քվեարկել: Դրանում ԵՄ-ին կոչ է արվում շարունակել, ընդլայնել ու ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիաջոցները՝ հասնելու համար ռուսական ֆինանսների ու էկոնոմիկայի լայնամասշտաբ տնտեսական շրջափակմանը, Ռուսաստանին հեռացնել միջուկային համագործակցությունից ու Swift համակարգից, լիակատար բեռնարգելք դնել Ռուսաստան զենքի արտահանման վրա:

Նմանատիպ նյութեր