4945 դիտում
17:46 18-09-2014
Այսօր սպանված 24-ամյա զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 24-ամյա Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան փաստով, [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործը հարուցվել է 104 հոդվածի 2 –րդ մասի 13-րդ կետով: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 24-ամյա Մհեր Հովհաննեսի Հակոբյանը, [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, լեյտենանտ էր եւ 7 տարի է՝ ծառայության մեջ էր գտնվում: Նա բնակվում էր Վանաձորում:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նմանատիպ նյութեր
2344 դիտում
18:32 05-06-2014
Հակառակորդի կրակոցից սպանված երկու զինծառայողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
1054 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1060 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին