211652_close_icon
views-count1074 դիտում article-date 22:15 18-09-2014

ԱՄՆ֊ն Ուկրաինային 53 մլն դոլար օգնություն է հատկացնելու

ԱՄՆ֊ն Ուկրաինային 53 մլն դոլար օգնություն կհատկացնի։ Այս մասին փոխանցում է Reuters֊ը։ ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյանները հայտարարել են, որ նոր օգնության 46 մլն դոլարը կուղղվի Ուկրաինայի անվտանգության ապահովմանը, իսկ 7 մլն դոլարը կլինի մարդասիրական օգնություն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ֊ի կոնգրեսում ելույթի ժամանակ ամերիկացիներից շտապ ռազմական օգնություն է խնդրել։

Նմանատիպ նյութեր