211652_close_icon

Վիետնամում թայֆունի հետևանքով զոհվել է 10 մարդ

views-count1327 դիտում article-date 23:21 18-09-2014
Վիետնամի հյուսիսային և կենտրոնական ափերում գրանցված «Կալմեջի» թայֆունի հետևանքով զոհվել է 10 բնակիչ, ևս մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS֊ը։ Փոթորկոտ քամին և անձրևները Վիետնամի մի քանի բնակելի տարածքներում ջրհեղեղներ են առաջացրել։ Առավել տուժել են հյուսիսային հատվածում գտնվող Բականի, Թհայնգուենի, Կուանգնինի և Լանգշոնի գավառները։ Առանձին շրջաններում ջրի տակ են անցել բնակելի տներ, ավտոճանապարհներ, հողատարածքներ, վնասվել են էլեկտրահաղորդման լարեր։

Նմանատիպ նյութեր