17141 դիտում
10:07 19-09-2014
Արցախի նախագահին Երևան ուղեկցող, վթարի ենթարկված ոստիկանության ծառայողներից մեկը մահացավ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Սիսիանի բժշկական կենտրոնից Շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 31-ամյա Էրիկ Համբարձումյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում էր ԼՂՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի 1-ին դասակում՝ որպես ավագ տեսուչ: Կոչումով ոստիկանության կապիտան էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, «Դառոժնի դոմիկներ» կոչվող ճանապարհահատվածում, Toyota Corolla մակնիշի 157 ՈՍ 50 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով Սիսիանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ Էրիկ Համբարձումյանն ու Հեքիմյան փողոցի բնակիչ, 29-ամյա Անդրեյ Հայրապետյանը: Վերջինս աշխատում է ԼՂՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի 1-ին սպայական դասակում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռու: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանց ավտոմեքենան ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Նմանատիպ նյութեր
20917 դիտում
15:01 18-09-2014
Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել Արցախի նախագահին ուղեկցող ճանապարհային ոստիկանները
Այս բաժնից
1348 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)