211652_close_icon
views-count20920 դիտում article-date 15:01 18-09-2014

Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել Արցախի նախագահին ուղեկցող ճանապարհային ոստիկանները

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, «Դառոժնի դոմիկներ» կոչվող ճանապարհահատվածում, Toyota Corolla մակնիշի 157 ՈՍ 50 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Էրիկ Համբարձումյանն ու Անդրեյ Հայրապետյանը: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում: Է. Համբարձումյանը աշխատում է Արցախի ՃՈ-ում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է, իսկ Ա. Հայրապետյանը՝ տեսուչ, կոչումով՝ կապիտան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց ավտոմեքենան ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել վարորդը:

Նմանատիպ նյութեր