Սյունիքի մարզպետի նշանակման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ. Ժամանակ
«Ժամանակ»-ի տեղեկությունններով՝ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կառավարության նիստում:
«Այդ հարցը երեկվա նիստում չի որոշվել միայն մի պատճառով, որպեսզի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ անհարկի շահարկումներ և աղմուկ չբարձրանա, քանի որ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատյանի նշանակումն անարձագանք չի մնալու:
Կառավարության և երկրի ղեկավարները որոշել են հարամ չանել անկախության տոնն ու սյունեցիների (և ոչ միայն) տրամադրությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: