211652_close_icon
views-count1321 դիտում article-date 17:27 21-06-2019

«Չելսին» Լեմպարդի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ ժամանակներս կգլխավորի «Չելսին»: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ «Չելսին» կհաստատի Լեմպարդի նշանակումը: Լոնդոնյան ակումբը պատրաստ է նրա համար 4 միլիոն ֆունտ փոխհատուցում վճարել «Դերբիին»: Ավելի վաղ նշվում էր, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը անգլիացուն խոստացել է նվազագույնը երկու տարի նրան պաշտոնանկ չանել: Գլխավոր մարզչի պաշտոնում Լեմպարդը «Դերբիին» դուրս բերեց Պրեմիեր-լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ թիմը պարտվեց «Ասթոն Վիլային»: Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսիի» կազմում հանդես է եկել 2001-2014 թվականներին:

Նմանատիպ նյութեր