1511 դիտում
15:17 19-09-2014
Բրիտանացին աճեցրել է աշխարհի խոշորագույն սոխագլուխը
Աշխարհի ամենածանր սոխագլխի քաշը կազմում է գրեթե 8.5 կիլոգրամ, որով և նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Metro-ն: Այն անգլիական Լեստերշիր կոմսությունում աճեցրել է այգեպան Թոնի Գլովերը: Դրա համար պահանջվել է գրեթե մեկ տարի:
Տղամարդն այն աճեցրել է ջերմոցում, ուր մշտապես պահպանվել է խոնավություն, իսկ օդը հագեցվել է ազոտով: Բացի այդ, ջերմոցում տեղադրված են եղել հատուկ լամպեր, որոնք արևի լույսի տպավորություն են ստեղծել: Հայտնի չէ, թե Գլովերն ինչ է անելու իր աճեցրած սոխագլխի հետ:
Համանման նախկին ռեկորդը պատկանել է Մեծ Բրիտանիայի բնակչին: 2012 թվականին Փիթեր Գլեյզբրուքին հաջողվել է աճեցնել 8.2 կիլոգրամանոց սոխագլուխ:
Նմանատիպ նյութեր
1616 դիտում
13:00 11-09-2014
Ամերիկացի ֆերմերն աճեցրել է աշխարհի խոշորագույն լոլիկը
1346 դիտում
10:37 19-01-2014
16-ամյա բրիտանացին նվաճել է Հարավային բևեռը
1874 դիտում
18:35 17-02-2014
23-ամյա աղջիկը մորուք է աճեցրել
Այս բաժնից
2047 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3442 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2956 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ