899 դիտում
17:09 19-09-2014
ՀՀ ԱԻՆ, ԿԳ և Էկոնոմիկայի նախարարությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Սեպտեմբերի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ստորագրվել է համագործակցության հուշագիր` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների և գիտությունների ազգային ակադեմիայի միջև:
Համագործակցության շրջանակներում Հայաստանում հիմնվելու է Ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն: Այն տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:
Համագործակցության հուշագրով նախատեսվում է.
• ընդլայնել սուպերկոմպյուտերների լայնամասշտաբ օգտագործումը` ի նպաստ ՀՀ տնտեսական զարգացման և հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման համար.
• առկա թվային անջրպետը հաղթահարելու նպատակով լայնորեն կիրառել թվային մոդելները` հասարակական և գիտական մարտահրավերների լուծման ուղղությամբ.
• ամրապնդել Հայաստանի ազգային գիտակրթական էլեկտրոնային ենթակառուցվածքը` վերազինելով նրան արդի ծառայություններով.
• վերջին տարիներին մեծ տվյալների, այդ թվում` գիտական տվյալների աննախադեպ աճի պայմաններում լայնորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաները` տվյալների պահպանման և մշակման համար:
Ստեղծվելիք կենտրոնի հիմնական նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում գիտության ու հասարակության համար զարգացնել և կիրառել բարձր արտադրողականությամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կատարել հիմնարար, կիրառական գիտական և արդյունաբերական հետազոտություններ բարձր արտադրողականությամբ հաշվարկների բնագավառում` կողմերի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ:
Նմանատիպ նյութեր
5656 դիտում
21:33 06-06-2017
ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
1354 դիտում
10:26 10-03-2015
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
1126 դիտում
11:20 05-05-2015
Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
514 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը