798 դիտում
17:51 19-09-2014
Քննարկվել է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացման շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարանոց ծրագիրը
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր կազմակերպել էին “Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում” ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) Ծրագրի ավարտական աշխատաժողովը:
Ծրագրի նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը իսկ խնդիրը՝ նպաստել արգելավայրերի ընդլայնմանը` ապահովելով ներկայիս պահպանվող տարածքներում էկոհամակարգերի առավել ընդգրկուն ներկայացվածությունը և առավել ակտիվ մոտեցում ցուցաբերելով կենսաբազմազանության պահպանության գործընթացում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ ստեղծված “Խուստուփ” և ընդլանված “Զանգեզուր” պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար հեկտար, այսինքն Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը: Ըստ նախարարի, նորաստեղծ պահպանվող տարածքները ներառում են պահպանվող տարածքների համակարգում մինչ այժմ թերներկայացված լեռնային չորասեր տափաստանները և տափաստանային մարգագետինները, բարձր լեռնային ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը, որոնք հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերն են:
Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ներքո Վայոց Ձորի մարզի Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքները որոշում են կայացրել ստեղծել “Գնիշիկ” պահպանվող լանդշաֆտը` 6 հազար հեկտար մակերեսով, որը համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող տարածքը կլինի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Խնդիրը վերջնականորեն կկարգավորվի ծրագրի շրջանակներում լրամշակված “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, որի նախագիծը դեռ 2013 թվականի մայիսին ներկայացվել է Ազգային Ժողով:
Խոսքի ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման մեջ ներդրում ունեցած բոլոր կողմերիին և մասնակիցներին:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ տիկին Քլեր Մեդինան:
Ներկայացնելով կատարված աշխատանքները և հիմնական ձեռքբերումները՝ “Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում” ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը տեղեկացրել է, որ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքների համակարգի ավելի լավ զինում, ինչը հնարավորություն կտա ներառել և պահպանել ներկայում թերի ներկայացված էկոհամակարգերը և դրանց կապակցված տեսակները: Համայնքային տարածքներում ծրագիրը ներդրում է ունենում լանդշաֆտների արդյունավետ կառավարման ապահովման գործընթացում, լուծում նաև սոցիալական խնդիրներ: Այն հզորացնում է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի ֆինանսական կայունությունը:
Բանախոսը նաև տեղեկացրել է, որ Ծրագրի ընդհանուր բյուջեն, ներառյալ համաֆինանսավորումն ու ԳԷՀ-ի միջոցները, կազմում է 2.950.000 ԱՄՆ դոլար:
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
16:53 10-03-2017
Երևանում քննարկվել է «Կովկասում/ Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագիրը
2732 դիտում
18:05 12-03-2017
Քննարկվել է «Կովկասում/ Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագիրը
Այս բաժնից
394 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
958 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը