2031 դիտում
18:05 19-09-2014
44-ամյա տղամարդը Եղեգնաձորում զայրույթից ջարդել է ընկերուհու մեքենան
44-ամյա Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, որպես զենք օգտագործվող առարկայի` քարի գործադրմամբ, կոտրել է Անի Բունիաթյանի ավտոմեքենան:
Միջին աստիճանի ալկոհոլի խմածության վիճակում, գնացել է համագյուղացի Անի Բունիաթյանի տուն և վերջինիցս պահանջել է տալ նրա ավտոմեքենայի բանալիները, սակայն մերժում ստանալով, դրանից անհիմն զայրացել ու վիրավորվել է, որի հետևանքով խուլիգանական մղումներով սկսել է բարձրաձայն տալ անհասցե հայհոյանքներ և շուրջ 20 րոպե տևողությամբ ոտքերով և քարերով հարվածել է Անի Բունիաթյանի տան դարպասներին:
Այնուհետև փորձել է ձեռքով հարվածելով կոտրել դարպասներից դուրս` գյուղամիջյան փողոցում կայանված, Անի Բունիաթյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախակողմյան կողապակուն, սակայն չկարողանալով ձեռքով վնասել` այն կոտրել է որպես զենք օգտագործվող առարկայի` քարի գործադրմամբ` Անի Բունիաթյանին պատճառելով 7000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը էլի ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է համագյուղացի Նիկոլ Ավագի Մկրտչյանին պատկանող առանձնատան մուտքի մոտ, անհիմն, առանց որևէ առիթի, խուլիգանական մղումներով վիճաբանության մեջ է մտել Նիկոլ Մկրտչյանի հետ, խախտելով հասարակական կարգը և անթաքույց արհամարհանք դրսևորելով այնտեղ գտնվող քաղաքացիների նկատմամբ՝ հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին և որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ նրա հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ:
Այնուհետև, տեսնելով իր գոռգոռոցներից Նիկոլ Ավագյանի բակ եկած Նունե Սահակյանին, կրկին խուլիգանական դրդումներով` նախորդ օրը նրա նկատմամբ դրսևորած իր անպարկեշտ պահվածքին Նունե Սահակյանի կողմից չարձագանքելու պատճառով, հայհոյանքներ է տվել նաև վերջինիս հասցեին և որպես զենք օգտագործվող առարկայի` խոհանոցային դանակի գործադրմամբ նրա հասցեին նույնպես հնչեցրել սպանության սպառնալիքներ:
Արթուր Բաղդասարյանի խուլիգանական գործողությունները դադարել են միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Ավագյանը նրա ձեռքից դանակը վերցրել և դեն է նետել:Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Գործը վարույթ է ընդունվել Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
17:50 13-05-2014
24-ամյա աղջիկը զայրույթից դրդված ոստիկանությունում ընկերոջ դեմ սուտ բողոք է ներկայացրել
7542 դիտում
02:33 29-01-2015
Թուրք ֆուտբոլիստը զայրույթից խաղակոշիկը նետել է մրցավարի ուղղությամբ. տեսանյութ
Այս բաժնից
397 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
961 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը