Ռուսական մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը ժամանել է Դոնեցկ
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մարդասիրական օգնությամբ բեռը հասել է Դոնեցկ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը հատել է ռուս֊ուկրաինական սահմանը։
Հումանիտար առաքելության մեջ ընդգրկված է մոտ 200 մեքենա՝ բեռնված սննդամթերքով, դեղամիջոցներով, տաք իրերով և խմելու ջրով։