211652_close_icon
views-count939 դիտում article-date 20:52 20-09-2014

Արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի Սենատի անդամին

Սեպտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք Հինգերորդ Համաժողովին մասնակցելու նապատակով։ Նախարար Նալբանդյանը ողջունեց սենատոր Աբգարովիչի այցելությունը Հայաստան և Արցախ՝ ընգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու տարածաշրջանային գործընթացների մասին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար սենատոր Աբգարովիչը վստահեցրեց, որ շարունակելու իր գործունեությունն՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությոիւնների ամրապնդմանը։ Լեհ սենատորը արտգործնախարարին ներկայացրեց Արցախ կատարած իր այցելության տպավորությունները։ Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության զարգացման ուղիները, կարևորվեց միջխորհրդարանական կապերի դերը և ընդգծվեց դրանց աշխուժացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-լեհական տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այդ աոումով կարևորվեց հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունությունը, որի հերթական նիստն նախատեսվում է անցկացնել Վարշավայում ընթացիկ տարվա ավարտին: Նախարար Նալբանդյանն ու սենատոր Աբգարովիչը մտքեր փոխանակեցին մշակությաին շփումների ակտիվացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Նմանատիպ նյութեր