211652_close_icon
views-count9690 դիտում article-date 12:21 21-09-2014

Դիլիջանում դիմակավորված ճիվաղը դաժան ծեծի է ենթարկել և ավազակային հարձակում է կատարել 74-ամյա կնոջ նկատմամբ

Երեկ` սեպտեմբերի 20-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում մարմնական բազմաթիվ վնասվածքներով Դիլիջանի հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի բնակչուհի, 74-ամյա Սվետլանա Պետրոսյանը: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը` Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի քննչական խումբը` քննիչ Վարդան Կարապետյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված և զինված դանակով ներս է մտել միայնակ կնոջ բնակարան, պահանջել գումար, իսկ այնուհետև առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել միայնակ կնոջը, նրա ձեռքի վրայից բռնի ուժով հանել ոսկյա մատանին, իսկ հետո տնից գողացել մի քանի կտոր զարդեր և տանը եղած 70.000 դրամը: Փաստի առթիվ քննիչ Վ. Կարապետյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քր .օր.-ի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողութուններ` հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր