Քերին Սիրիայի իշխանություններին վերստին մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերստին մտահոգություն է հայտնել Սիրիայում քաղաքացիական անձանց հանդեպ գազանման քլոր կիրառելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ֆրանս պրեսը:
Քերին, վկայակոչելով Քիմիական զենքն արգելող կազմակերպության հաշվետվությունը, հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում քլորը պարբերաբար օգտագործվել է որպես զենք:
Քերին ընդգծել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է ենթարկվել պատասխանատվության՝ քիմիական զենքի մասին պակտը խախտելու համար:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը հերքել է քիմիական զենքի կիրառման մասին Ջոն Քերիի մեղադրանքը: