211652_close_icon
views-count2201 դիտում article-date 12:59 22-10-2016

ՄԱԿ-ը կրկին մեղադրել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ

ՄԱԿ-ը և Քիմիական զենքի կիրառման արգելման կազմակերպությունը համատեղ զեկույց են հրապարակել, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդում։ Ինչպես հայտնում է Rosbalt-ը, զեկույցում նշված է այն մասին, որ 2015 թվականի մարտի 16-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Կամինաս բնակավայրում Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել։ Հետաքննությամբ պարզվել է, որ սիրիական ուղղաթիռները քլորով լի տակառներ են նետել նշված բնակավարի վրա։ Ուղղաթիռներն օդ են բարձրացել 2 ռազմաբազաներից, որտեղ տեղակայված են 63-րդ ուղղաթիռային բրիգադի 253-րդ և 255-րդ էսկադրիլները։ Սակայն չի հաջողվել պարզել, թե ովքեր են ղելավարել այս օպերացիաները։

Նմանատիպ նյութեր