Սիրիայի ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է նոր քիմիական հարձակման մեջ
Սիրիայի ընդդիմության ակտիվիստները տեսանյութ են հրապարակել, որը վկայում է թունավոր գազերի հնարավոր կիրառման մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ նրանց, կառավարական ուժերը Դամասկոսի արվարձանում կրկին քլոր են կիրառել։
Տեսանյութում բժիշկները փորձում են օգնություն ցուցաբերել քլորից թունավորված 4 երիտասարդների։
Հիշեցնենք, որ 2014 թ․ օգոստոսին Դամասկոսի մոտկայքում քիմիական հարձակման հետևանքով հարյուրավոր սիրիացիներ էին զոհվել։