211652_close_icon
views-count1212 դիտում article-date 11:38 22-09-2014

«Ռեալ»-ը մտադիր է անվանափոխել իր տնային մարզադաշտը

Մադրիդի «Ռեալ»-ի ղեակավարությունը իր պարտքերը մարելու համար տարբերակներ է փնտրում: Այդ կապակցությամբ իսպանական գրանդը մտադիր է անվանափոխել իր տնային մարզադաշտը: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Արքայական ակումբի» պարտքը կազմում է 602 մլն եվրո: Այդ կապակցությամբ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը , գրեթե համաձայնության է եկել ԱՄԷ-ի պետական արտաքին առևտրային «International Petroleum Investmans» կազմակերպության հետ: Այդպիսով «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը կվերանվանվի «Աբու-Դաբի Սանտիագո Բերնաբեու»: Կողմերի միջև կկնքվի 20 տարվա պայմանագիրը: Փոխարենը «Ռեալ»-ը 450-500 մլն եվրո կստանա:

Նմանատիպ նյութեր