Սամի Խեդիրան կտեղափոխվի «Արսենալ»
Մադրիդի «Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը համաձայնության են եկել «Արքայական ակումբի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի հարցում: «Զինագործները» Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի համար 11 մլն ֆունտ կվճարի: Տեղափոխությունը կկայանա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Խեդիրայի պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ լրանում է հաջորդ տարվա ամռանը, սակայն գերմանացի խաղացողը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը:Հենց այդ պատճառով գործարքը կկայանա ձմռանը, քանի որ «Ռեալ»-ը չի ցանկանում ֆուտբոլիստից անվճար բաժանվել:
Խեդիրան «Ռեալ» է տեղափոխվել 2010 թվականին` «Շտուտգարտ»-ից: «Ռեալ»-ի կազմում Խեդիրան դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի կրկնակի գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր: