211652_close_icon
views-count1716 դիտում article-date 15:28 23-09-2014

Արամ Ա Կաթողիկոսը՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման մասին

Սեպտեմբերի 22-ին առավոտյան Աթենք ժամանելուց հետո Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը ցավով և հուզումով տեղեկացավ Դեր Զորի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցու և նրան կից թանգարանի և համալիրի պայթեցման մասին, որն իրականացրել են իսլամիստ ահաբեկիչները: Վեհափառ Հայրապետը դատապարտել է ոճիրը՝ ասելով. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը այս բարբարոսությունն իրականացնողները թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող դե Զորը հնարավոր չէ ջնջել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից»: Արամ Ա Կաթողիկոսը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Երոնիմոս Բ.-ի հետ հանդիպումներում կոչ է ուղղել Հունաստանի պետական և կրոնական կառույցների պատասխանատուներին՝ խստորեն դատապարտել այս ոճրագործությունը և այն լայնորեն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

Նմանատիպ նյութեր