825 դիտում
19:41 22-09-2014
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն նիստ է անցկացրել
Ս. թ. սեպտեմբերի 17-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի նիստը` հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է մրցույթը: Նիստին ներկա են եղել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, կազմկոմիտեի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կազմկոմիտեի անդամներ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության պետ Եղիշե Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2015 թվականին մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր: Կազմկոմիտեի անդամները հնչեցրել են տարբեր հետաքրքիր առաջարկներ, որոնք ընթացքի մեջ կդրվեն և կյանքի կկոչվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային 11-րդ մրցույթի ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
15:48 06-06-2015
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրմին. լուսանկարներ
1528 դիտում
16:21 26-05-2021
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենան մրցույթի նախորդ տարիների դափնեկիրները
2503 դիտում
13:24 09-06-2016
Այսօր եզրափակվում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը