Լեմպարդի գոլից հետո «Չելսի»-ի երկրպագուն մահացել է
Ուգանդայում բնակվող «Չելսի»-ի մի մոլի երկրպագու, ով նաև հանդիսանում էր պրոֆեսինալ ֆուտբոլիստ, մահացել է այն բանից հետո, երբ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գրավել է իր նախկին թիմի` «Չելսի»-ի դարպասը:
24-ամյա Ֆարադ Մուսանան, ով հանդես է գալիս ուգանդական Պրեմիեր լիգայի «Սիմբա» ակումբում, Լեմպարդի գոլից հետո ուշագնաց է եղել: Երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, նա արդեն մահացած է եղել: