1252 դիտում
14:15 22-09-2014
Լեմպարդի և «Չելսի»-ի» սիրային պատմությունները ավարտվել են. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է այն փաստը, որ մրցակիցը կարողացավ պարտությունից փրկվել լոնդոնյան թիմի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի գոլի շնորհիվ: Վերոնշյալ խաղը ավարտվեց 1:1 հաշվով: Լեմպարդը 78-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և 7 րոպե անց հավասարեցրեց հաշիվը:
«Հավանաբար, ես շատ պրագմատիկ եմ ֆուտբոլում: Բայց, երբ Լեմպարդը որոշեց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սիրային պատմությունները ավարտվեցին: Նրան լավ ընդունեցին ակումբի երկրպագուները: Դա բնական է, քանի որ սա Անգլիան է, սա «Չելսի»-ն է: «Չելսի»-ում երբեք չեն մոռանում այն, թե ինչ են արել մարդիկ ակումբի համար: Այդպես եղավ նաև ինձ հետ, երբ ես մարզում էի «Ինտեր»-ը: Այդպիսին է «Չելսի»-ի մշակույթը: Ինչ վերաբերվում է խաղի արդյունքին, ապա կարծում եմ այն արդար է »,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում ե բրիտանական լրատվամիջոցները:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
20:13 01-06-2014
«Չելսի»-ն հրաժարվել է Լեմպարդի ծառայություններից
1598 դիտում
16:05 23-09-2014
Լեմպարդի գոլից հետո «Չելսի»-ի երկրպագուն մահացել է
787 դիտում
23:38 20-11-2014
«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է երկարաձգել Լեմպարդի վարձակալության ժամկետը
Այս բաժնից
3208 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3016 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3472 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները