211652_close_icon
views-count1346 դիտում article-date 16:23 23-09-2014

Քաղցկեղի ուշ ախտորոշումը մեծացնում է մահացության դեպքերը

Գիտնականները նշում են, որ քաղցկեղի ուշ ախտորոշումը մեծացնում է բուժման ծախսերն ու մեծացնում մահացության դեպքերի թիվը: Դժբախտաբար, քաղցկեղով տառապող մարդկանց մեծ մասը հիվանդության մասին տեղեկանում է ուշ փուլում: Բրիտանական Cancer Research UK ընկերությունը պարզել է, որ քաղցկեղի դեպքերի 46 տոկոսը, որոնք երկրում ախտորոշվել են 2012-ին, հայտնաբերվել են 3-րդ, 4-րդ փուլերում: Այս ցուցանիշներով զգալի տարբերություններ են նկատվել քաղցկեղի տեսակների միջև: Մելանոմի բոլոր տեսակների համար այս ցուցանիշը 93 % է կազմում, իսկ կրծքագեղձինը` 83 %: Վաղ ախտորոշումը բազմիցս մեծացնում է հիվանդի բուժման հավանականությունը, նշում են բրիտանացի գիտնականները:

Նմանատիպ նյութեր