772 դիտում
14:12 23-09-2014
Բակո Սահակյանի հրամանով մեդալներ և պատվոգրեր են շնորհվել մշակույթի ոլորտի մի խումբ աշխատակիցների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ստեղծման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էջմիածնի Մայր տաճարի մշակութային խորհրդական, Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` գրադարանային գործի ոլորտում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել «Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարիա Խաչատրյանին, «Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կարինե Հայրապետյանին, «Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան» պետական ոչ ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Միքայելյանին, գրադարանային գործի մասնագետ, կենսաթոշակառու Իզաբելլա Ստեփանյանին:
Նմանատիպ նյութեր
3904 դիտում
14:11 20-12-2016
Բակո Սահակյանի հրամանագրով ԱԱԾ մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում
3576 դիտում
21:05 22-11-2016
Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
928 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
724 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
841 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում