948 դիտում
17:59 23-09-2014
Էստոնիայում Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել
Ս.թ. սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում Հայոց Մեծ Եղեռնի100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էստոնիայում երկրներում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Խոսրով Ստեփանյանը, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառման նախաձեռնողներին հայտնելով իր երախտագիտությունը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեծապես կարևորեց պատմական ճշմարտության բարձրաձայնումը և դատապարտումը՝ որպես մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիր: «Մենք պարտավոր ենք հիշել և մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Իր հերթին Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը նշեց, որ Աննա Հեդվիգ Բյուլի առաքելությունը հայ և էստոնացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն է՝ խարսխված մարդասիրության և հոգևոր բարձրագույն արժեքների վրա: Նա հույս հայտնեց, որ այս հուշարձանի բացումը նոր առիթ կհանդիսանա, որպեսզի աշխարհի տարբեր մասերում ապրող հայերը այցելեն Հաապսալու քաղաք:
Նմանատիպ նյութեր
2644 դիտում
11:19 10-04-2015
Մասիսում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն
1168 դիտում
12:22 14-04-2015
Բաթումում տեղի է ունեցել Խաչքարի օծման արարողություն
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
937 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար