1176 դիտում
14:03 24-09-2014
Ճապոնիայի կառավարությունը ափսոսանք է հայտնել Սերգեյ Իվանովի կողմից հարավկուրիլյան Իտուրուպ կղզի այցելելու կապակցությամբ
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան խորին ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կողմից հարավկուրիլյան Իտուրուպ կղզի այցելելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Սուգան դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ այդ այցը, հազիվ թե ազդի Մոսկվայի ու Տոկիոյի միջև երկխոսության վրա. «Տեղի ունեցածը հակասում է Ճապոնիայի ժողովրդի զգացումներին: Դա առաջացնում է խորին ափսոսանք»:
Սուգան հայտարարել է, որ իրենց նախապես հայտնի է եղել Հարավային Կուրիլներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցերի պլանի մասին: Ճապոնիայի կառավարությունը համարում է, որ ռուսական կողմի նման այցերը կապված են այդ կղզիների վրա Ռուսաստանի ինքնիշխանությունն ընդգծելու մտադրության հետ, որոնց ճապոնական կողմը համարում է իրենը:
Նմանատիպ նյութեր
4715 դիտում
18:27 29-08-2016
Կրեմլը ափսոսանք է հայտնել Ուզբեկստանի նախագահի հիվանդության կապակցությամբ
5896 դիտում
21:49 20-03-2022
Ալեն Սիմոնյանը Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի. Արթուր Խաչատրյան
Այս բաժնից
799 դիտում
22:06 15-11-2024
Զելենսկին վստահ է՝ պատերազմն «ավելի շուտ կավարտվի» Թրամփի օրոք
766 դիտում
20:10 15-11-2024
Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
700 դիտում
14:42 15-11-2024
Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր