211652_close_icon
views-count4718 դիտում article-date 18:27 29-08-2016

Կրեմլը ափսոսանք է հայտնել Ուզբեկստանի նախագահի հիվանդության կապակցությամբ

Պաշտոնական Կրեմլը ափսոսանք է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հիվանդության կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Մենք ցանկանում ենք նախագահին շուտափույթ ապաքինում,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը օրեր առաջ շտապ հոսպիտալացվել էր: Այս մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվել էր: Նախագահը ստացիոնար բուժման մեջ է լինելու և որոշ ժամանակ դեռ կգտնվի հիվանդանոցում,- հայտնել էին իշխանություները: Բժիշկները պնդում են, որ հետազոտությունների և հետագա բուժման համար երկար ժամանակ կպահանջվի:

Նմանատիպ նյութեր