211652_close_icon
views-count1374 դիտում article-date 13:17 24-09-2014

2014 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում կբացվի շախմատի ևս 5 դպրոց

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը մեկնարկել էր 2013 թվականին։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում իմաստուն խաղի դպրոցները գործում են նույն թվականից: 2013-2014թթ. ուստարում այդ դպրոցներ է հաճախել 522 երեխա` 202-ը Աջափնյակում, 320-ը` Դավթաշենում։ 2014 թվականին նախատեսված էր շախմատի դպրոցներ բացել հինգ վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Կենտրոնում, Էրեբունիում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում։ Արաբկիր,Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շախմատի դպրոցների համար նախատեսված տարածքներում աշխատանքներն ավարտվել են և ներքին հարդարումից հետո՝ հոկտեմբերի առաջին կեսին, դրանք պատրաստ կլինեն շահագործման, իսկ Էրեբունի վարչական շրջանում գործընթացը կավարտվի հոկտեմբերի վերջին։ Ծրագիրը շարունակական է և կներառի բոլոր վարչական շրջանները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր